Արցախ

Արցախում քաղցկեղով հիվանդության դեպքերի թիվը նվազել է 

1 րոպեի ընթերցում

Արցախում քաղցկեղով հիվանդության դեպքերի թիվը նվազել է 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում 2020 թվականի ընթացքում հայտնաբերվել է քաղցկեղի 260 նոր դեպք՝ նախորդ տարվա 345 դեպքի փոխարեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Ամեն տարի աշխարհում 9,6 մլն մարդ մահանում է քաղցկեղից։ Դեպքերի 1/3-ը հնարավոր է կանխարգելել, մի մասն էլ բուժել՝ վաղ փուլերում ախտորոշման և բուժման ճիշտ կազմակերպման շնորհիվ։ Քաղցկեղի վաղ հայտնաբերման և ժամանակին բուժման շնորհիվ հնարավոր է ստանալ կայուն բուժական արդյունք։ Բուժումը պետք է լինի համակցված, կիրառվում են վիրաբուժական, ճառագայթային և դեղորայքային բուժման տարբեր եղանակների զանազան զուգորդումներ։ Հիվանդության ելքը պայմանավորված է քաղցկեղի կլինիկական և հյուսվածքաբանական տեսակներով, քաղցկեղային բջիջների տարբերակման աստիճանով, ինչպես նաև ուռուցքի տեղակայումով։ Հիվանդության ելքի վրա մեծ ազդեցություն ունի հիվանդ օրգանիզմի իմունաբանական վիճակը։ Քաղցկեղի դեմ պայքարել հնարավոր կլինի միայն մարդկանց իրազեկման և կրթելու միջոցով»,- նշել են Արցախի առողջապահության նախարարությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում