Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք  

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախում փետրվարի 2-ին կատարվել է 94 թեստավորում, ինչի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Փետրվարի 3-ի դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2 029 քաղաքացու հետազոտություն, որոնցից 465-ի մոտ արձանագրվել է դրական պատասխան։ Առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող առողջապահական ցուցումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am