Դատարանը Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-8-ը մեկնել Հայաստանից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3- 8-ը մեկնել Հայաստանից։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղադասարյանը հայտարարեց, թե դատախազությունն ինչո՞ւ տեղյակ չի պահվել այդ մասին:
Դատախազն ասաց, որ առկա է գործի քննությունից թաքնվելու վտանգ: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ որոշման օրինակը կտրվի Դատախազությանը, անհրաժեշտության դեպքում կարող են բողոքարկել Վերաքննիչ դատարանում:
Այս պահին դատարանը քննում է Արմեն Գևորգյանի պաշտպանի՝ դատավորին հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը: