Հասարակական

Մարսելի հայկական եկեղեցու վրա հարձակման դեպքով ընթանում է հետաքննություն

2 րոպեի ընթերցում

Մարսելի հայկական եկեղեցու վրա հարձակման դեպքով ընթանում է հետաքննություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա հարձակման դեպքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

«Դեսպանությունն իր խոր մտահոգությունն է արտահայտել: Վստահում ենք, անշուշտ, Ֆրանսիայի իշխանություններին՝ հետաքննությունը վարելու և մեղավորներին բացահայտելու հարցում: Անշուշտ, մտահոգված ենք, որովհետև վերջին շրջանում առաջին դեպքը չէր, երբ հայկական մշակութային օջախները, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողները թիրախ են դառնում: Սա գալիս է լրացնելու հայկական մշակութային օջախների նկատմամբ ոտնձգությունների շարքը, սպասում ենք հետաքննության ընթացին»,- ասաց Տոլմաջյանը:

Անհայտ անձինք հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ: Մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է: Արցախյան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսելից և Ֆրանսիայի հարավից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը: Մինչ այս նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, երբ վանդալիզմի էր ենթարկվել Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական խմբավորումը, որը լուծարվել է Ֆրանսիայում:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում