Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի և ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը

Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի և ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է 
Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դայմսի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ռուբինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր Ստրասբուրգում հանդիպումներ եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։ Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում»,- գրել է Ռուբինյանը:

Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ հանդիպումների ընթացքում խոսել են նաև ԵԽ և ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ Արցախ այցելության մասին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]