Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը

Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման 
փորձերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետն ասել է Արդարադատության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ:

«Արդարադատության նախարարությունն, իհարկե, գործունեության շատ լայն շրջանակ ունի, բայց, սովորաբար, առաջին հերթին ասոցացվում է դատական, դատաիրավական համակարգի քաղաքականության և օրենսդրության հետ, և ես ուրախ եմ, որ մենք, ըստ էության, դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում շատ մեծ թափ ենք հաղորդել: Իհարկե, այդ գործողությունների և բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում և տեսանելի կդառնան, բայց ես համոզված եմ, որ մենք հետևողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ, այն է` անկախ դատական համակարգի և արդար դատական համակարգի հաստատումը»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ վերջին շրջանում ականատես ենք եղել դատական համակարգի քաղաքականացման փորձերի, ինչն անթույլատրելի է և խարխլում է դատական համակարգի և արդարադատության գաղափարը:

Վարչապետն ընդգծել է, որ այստեղ պետք է ոչ միայն ընթացիկ, այլև երկարաժամկետ մեխանիզմներ լինեն նման երևույթները ոչ միայն արմատախիլ անելու, այլև ընդհանրապես թույլ չտալու համար:

Նիկոլ Փաշինյանն ու նախարարության աշխատակազմը քննարկել են նաև նախարարությանն առնչվող այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am