Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում կբարելավվի դպրոցների ֆինանսավորման գործընթացը

Հայաստանում կբարելավվի դպրոցների ֆինանսավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման գործընթացը կբարելավվի, փոփոխությունների է ենթարկվում դպրոցների ֆինանսավորման կարգը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դպրոցների նախկինում սահմանված մեկ սովորող թվով հաշվարկը փոխարինվում է առավել ճկուն սկզբունքով: Սովորողի թվով հաշվարկի պահանջը փոխարինվում է ըստ հաստատության տիպի, իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկությունների։

«Գործող կարգն էական խնդիրներ է առաջացնում փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցներում: Ցավոք, այդ դպրոցները քիչ չեն մեր հանրապետությունում, հատկապես, մարզերում: Ֆինանսավորման նոր կարգը հնարավորություն կտա ավելի ճկուն քաղաքականություն վարել և դպրոցները պատշաճ  ֆինանսավորել»,-ասաց Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով, դպրոցների ֆինանսավորումը կարող են խրախուսել նաև լրացուցիչ տարբերակներով:

Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ դպրոցների ֆինանսավորման դրույթը վերաձևակերպվել է այնպես, որ նախարարությունն ունենա ճկուն գործելու հնարավորություն: Աշակերտների թվով դպրոցների ֆինանսավորումն, ըստ նախարարի տեղակալի, բերում էր նրան, որ հանրակրթական հաստատությունները փորձում էին դասարանները կազմել աշակերտների առավելագույն թվով:

«Օրինակ, եթե դասարանի աշակերտների առավելագույն թիվ սահմանված է 35, ապա հենց այդքան թվով էլ կազմվում են դասարանները, ինչը բարդացնում է ուսուցչի գործը: Այլ կերպ դպրոցները վարվել չէին կարող, որովհետև ֆինանսավորվում էին սովորողների թվով: Հիմա դասարանի թվով ֆինանսավորումը հնարավորություն կտա ավելի շատ դասարաններ կազմավորել՝ քիչ երեխաներ ընդգրկելով ամեն դասարանում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am