Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ-ում հինգ մարդ Է զոհվել հրաձգությունից

ԱՄՆ-ում հինգ մարդ Է զոհվել հրաձգությունից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի Ինդիանապոլիսում հրաձգության զոհ Է դարձել հինգ մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC News-ը՝ վկայակոչելով տեղական աղբյուրների: Հեռուստաալիքը հաղորդում Է, որ ոստիկանությունը հրաձգային վերքերով առաջին տուժածին տեղական ժամանակով մոտավորապես 04:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) հայտնաբերել Է քաղաքի հյուսիսարեւելյան մասում: Ավելի ուշ ոչ հեռվում գտել են մյուս զոհվածների մարմինները:

Խոսքն, այդ թվում, հղի կնոջ մասին Է: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկները չեն կարողացել փրկել ո՛չ նրան, ո՛չ երեխային: Քաղաքագլուխ Ջո Հոգսեթը հայտարարել Է, որ հանցագործությունը կրում Է զանգվածային սպանության բնույթ: Նրա խոսքով՝ հրաձգությունը «սարսափ» Է տարածել քաղաքում:

Իր հերթին ոստիկանության պետ Ռենդալ Թեյլորը նշել Է, որ այժմ պարզվում Է կապը զոհերի միջեւ: Նա պնդում Է, որ միջադեպը պատահականություն չի եղել: Հարձակման զոհերի անունները չի հրապարակվում, դրդապատճառը նույնպես առայժմ անհայտ Է մնում: Ոստիկանությանը չի հաջողվել նույնականացնել հարձակվողին, հրաձիգները կարող են մի քանիսը լինել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am