Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Սպուտնիկ V» պատվաստանյութից հետո տղամարդկանց եւ կանանց մոտ հակամարմինների մակարդակը չի տարբերվում

«Սպուտնիկ V» պատվաստանյութից հետո տղամարդկանց եւ կանանց մոտ հակամարմինների մակարդակը չի տարբերվում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումներին մասնակցած կամավորների մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների մակարդակն Էականորեն չի տարբերվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է «Գամ-Կովիդ-Վակ» պատվաստանյութի բժշկական կիրառման վերաբերյալ հրահանգի նոր խմբագրությունը, որին ծանոթացել Է ՌԻԱ Նովոստին:

«Հակամարմինների մակարդակներն արժանահավատորեն չեն տարբերվել տղամարդկանց եւ կանանց մոտ: Պատվաստումն ստանալուց հետո 42-րդ օրը չեզոքացուցիչ հակամարմինների երկրաչափական տիտրը իմունացված կամավորների մոտ կազմել Է 44,47, ծծմբափոխարկման մակարդակը՝ 95,83 տոկոս: Տարբեր սեռի եւ տարիքի կամավորների մոտ վիճակագրականորեն զգալի տարբերություն չի հայտնաբերվել»,-ասվում Է հրահանգում: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցել Է 2020 թվականի օգոստոսին, որը մշակել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ն՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն դարձել Է COVID-19-ի կանխարգելման՝ աշխարհում առաջին պատվաստանյութը: «Սպուտնիկ V»-ն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների ուսումնասիրված եւ ստուգված հարթակի վրա, որի կարեւոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը 90 տոկոսից բարձր Է, պատվաստանյութը լիակատար պաշտպանություն Է ապահովում կորոնավիրուսով հիվանդության ծանր դեպքերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am