Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Բարգավաճ Հայաստան»-ը ևս չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը

«Բարգավաճ Հայաստան»-ը ևս չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության 
քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների ընտրության քվեարկությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը: Ավելի վաղ չմասնակցելու մասին հայտարարել էր «Լուսավոր Հայաստանը»:

««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս քվեարկությանը: Մենք նաև չենք մասնակցել բովանդակային աշխատանքներին խորհրդարանական դահլիճում և տրամաբանորեն նաև քվեարկությանը չենք մասնակցելու»,-ասաց Տոնոյանը:

Լրագրողը նկատեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը հանդիպել է Ջհանգիրյանի հետ, ո՞րն է չմասնակցելու պատճառը, Տոնոյանն ասաց, որ բովանդակային մանրամասների մեջ չի մտնելու: «Սակայն այս փուլում մենք այս քվեարկության քաղաքական նպատակահարմարությունը չենք տեսնում: Եվ բնականաբար, մենք ինքներս էլ վերապահումներ ունենք թեկնածությունների հետ կապված»,-ասաց նա՝ ներկայացնելով քաղաքական որոշումը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը ևս ուներ թեկնածու առաջադրելու հնարավորություն, ինչո՞ւ ԲՀԿ-ն չառաջադրեց՝ Տոնոյանն ասաց, որ ըստ իրենց՝ երկրի, կառավարության օրակարգում պետք է լինեն միանգամայն այլ հարցեր: «Եվ այստեղ՝ դատական համակարգում տեղի ունեցող ինչ-որ կեղծ օրակարգով առաջ բերված հարցեր և բազմաթիվ այլ հարցեր, պարզապես տեղ չունեն մեր օրակարգում»,-ասաց նա ու մատնանշեց՝ զոհերի ընտանիքների, Արցախից տարհանվածների խնդիրների, գերիների հարցերը:

ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ևս հայտնել էր, որ չեն մասնակցում նիստերի դահլիճում քննարկմանը և չեն մասնակցելու քվեարկությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]