Հասարակական

Կարմիր գծերի սակագները կմնան անփոփոխ. Երևանի քաղաքապետարանը հերքում է տարածվող լուրերը

2 րոպեի ընթերցում

Կարմիր գծերի սակագները կմնան անփոփոխ. Երևանի քաղաքապետարանը հերքում է տարածվող լուրերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը հերքում է վճարովի կայանատեղերի սակագների փոփոխության ենթարկվելու մասին սոցցանցերում տարածվող լուրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Թյուրընկալումներից խուսափելու համար հարկ եմ համարում հայտնել հետևյալը՝ Երևանում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի (կարմիր գծեր) սակագներն անփոփոխ են: Դրանք կշարունակեն լինել՝ մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ»,- նշել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ վճարովի կայանատեղերի համար դրույքաչափերը սահմանում է Երևանի ավագանին՝ յուրաքանչյուր տարեվերջին, հաջորդ ամբողջ տարվա համար: Գործող դրույքաչափերը հաստատվել են 2020-ի դեկտեմբերին:

ՀՀ ազգային ժողովը հունվարի 20-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանիկողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջանից 10-ում վերացնել կարմիր գծերը:

Օրենքի նախագիծն ընդունվել է 84 «կողմ» և 7 «դեմ» ձայներով:

10 վարչական շրջանում կվերանան կարմիր գծերը, և այսուհետև Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` երկու լուսանկարի միջոցով: Կարմիր գծեր կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում