Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մերկելը հայտարարել Է Գերմանիայում համավարակի բարդ փուլի մասին

Մերկելը հայտարարել Է Գերմանիայում համավարակի բարդ փուլի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան թեւակոխել Է համավարակի բարդ փուլը. կան դրական ասպեկտներ, բայց լուրջ սպառնալիք Է ներկայացնում կորոնավիրուսի մուտացիան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին այդ մասին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը: «Մենք այժմ գտնվում ենք համավարակի բարդ փուլում»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ ըստ որոււմ «իրավիճակը սակավ լարված Է դառնում»:

«Լավ նորություններ. ախտահարվածների թիվը նվազում Է, ավելի ու ավելի քիչ մարդիկ են գտնվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում»,- նշել Է կանցլերը: Դրա հետ միաժամանակ իրավիճակն ամենուրեք «շատ տարբեր Է»: Կանցլերը հիշեցրել Է, որ վերջին օրերին Գերմանիայում օրական արձանագրվել Է կորոնավիրուսով շուրջ հազար մահացած: «Այս համավարակը հարյուրամյակի աղետն Է»,- ասել Է կառավարության ղեկավարը: «Հանգուցային սպառնալիքը կորոնավիրուսի մուտացիան Է, որն սկզբնապես հայտնաբերվել Է Մեծ Բրիտանիայում»,- հավելել Է Մերկելը: Այժմ Գերմանիայում գործում Է թվով երկրորդ խիստ կարանտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am