Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱՄՆ-ը Իրաքից 200 զինվորականների Է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արեւելք. Syria TV

ԱՄՆ-ը Իրաքից 200 զինվորականների Է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արեւելք. Syria TV
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Իրաքից 200 զինվորականների Է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արեւելք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Syria TV սիրիական պետական հեռուստաալիքը:

Զինծառայողներին, հեռուստաալիքի տվյալներով, ուղղաթիռներով տեղափոխել են աշ-Շադդադի եւ Էլ-Հասելե բազաներ, ինչպես նաեւ Դեյր Էզ Զորի նահանգում գտնվող «Էլ-Օմար» նավթի հանքավայր եւ «Կոնիկո» գազի հանքավայր:

ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները 2014 թվականից Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողություններ են անցկացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, ընդ որում՝ Սիրիայում գործում են առանց երկրի իշխանությունների թույլտվության: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մինչեւ 2016 թվականին ընտրվելը խոստացել Էր զորքերը դուրս բերել Արաբական Հանրապետությունից, իսկ 2016 թվականի դեկտեմբերին հայտարարել Է այդ մասին: Սակայն հետագայում նա որոշում Է ընդունել զինվորականների մի մասին թողնել նավթի հանքավայրերի պահպանության համար, որոնցից եկամուտներն ստանում են ԱՄՆ-ի դաշնակից «Սիրիայի դեմոկրատական ուժերը»:

Սիրիայի պաշտոնական իշխանություններն այդ գործողությունները համարում են բռնազավթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am