Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևան-Կապան ճանապարհի անվտանգությանն առնչվող պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և ՌԴ-ի հետ

Երևան-Կապան ճանապարհի անվտանգությանն առնչվող պայմանավորվածություն է 
ձեռք բերվել Ադրբեջանի և ՌԴ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը Երևան-Կապան ավտոճանապարհի անվտանգությանն առնչվող պայմանավորվածություն է ձեռք բերել ադրբեջանական և ռուսական կողմերի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին:

«Այս պահի դրությամբ՝ այն ճանապարհային հատվածի մասին, որի մասին դուք խոսեցիք, մենք ունենք հստակ պայմանավորվածություններ, և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմի հետ, այնտեղ ներկա են նաև ռուս սահմանապահ զորքերը: Մինչ օրս այդ ճանապարհահատվածով անցնող տրանսպորտի հետ կապված որևէ միջադեպ չենք ունեցել: Սյունիքում և առհասարակ հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված որևէ խնդիր չունենք, միջադեպ չենք ունեցել և հուսով եմ, որ ապագայում չենք էլ ունենալու»,- ասաց Ավինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am