ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բելգիահայ դաշնակահար Աշոտ Խաչատրյանի հետ երաժշտասերներին կներկայացնի Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 և
Սիմֆոնիա թիվ 2 ստեղծագործությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բեթհովենը ֆիլհարմոնիկում» համերգը տեղի կունենա հունվարի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Բեթհովենի թիվ 3 կոնցերտի պրեմիերան կայացել է կոմպոզիտորի կատարմամբ: Այդ նույն համերգի շրջանակում կայացել է նաև Երկրորդ սիմֆոնիայի պրեմիերան:
Պատահական չէ, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նույն հաջորդականությամբ և համադրությամբ է մատուցելու վերոնշյալ ստեղծագործությունները: