Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով

Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը, ով այժմ մարզում է «սերուցքայինների» երիտասարդների թիմին, վարակվել է կորոնավիրուսով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռաուլի թեստի պատասխանը դրական է եղել և նա մեկուսացել է:  Մարզիչը կրկին աշխատանքի կվերադառնա հունվարի 31-ին, երբ երկրորդ անգամ կթեստավորվի:

Ավելի վաղ լուրեր կային, որ Ռաուլը կարող է գլխավորել «արքայական ակումբը»: Եթե ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռանա զբաղեցրած պաշտոնից, «սերուցքայիններն» այդ տեղում տեսնում են Ռաուլին, ով այժմ մարզում է «Ռեալ»-ի երկրորդ թիմը և դարձել է երիտասարդական լիգայի հաղթող:

43-ամյա Ռաուլը «արքայական ակումբի» ակադեմիայի սան է, իսկ առաջին թիմի կազմում հանդես է եկել 1994-2010 թվականներին: «Սպիտակների» կազմում հարձակվողը վեց անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ` երկրի սուպերգավաթակիր, երկու անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am