Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աղավնոյի դպրոցն անցել է բնականոն աշխատանքի

 Աղավնոյի դպրոցն անցել է բնականոն աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնոյի Գարեգին  Նժդեհի անվան միջնակարգ դպրոցում վերականգնվել է ուսումնական  գործընթացը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց կրթօջախի տնօրեն Պողոս Աղաբեկյանը:

«Պատերազմի ընթացքում հրետակոծությունների հետևանքով վնասվել էին կրթօջախի դռներն ու պատուհանները: Դրանք փոխարեն տեղադրել ենք նորերը: Արդեն հունվարի 11-ից ինչպես արցախյան բոլոր դպրոցները՝  մենք ևս  7  աշակերտով,  նույնպես  բնականոն հունով սկսել ենք դասապրոցեսը: Ներկայումս ունենք մոտ 20 աշակերտ և 8 ուսուցիչ:  Մինչև պատերազմը մեր դպրոցն աշխատում էր  50 աշակերտից և  17 մանկավարժից բաղկացած  անձնակազմով:  Վերադարձող ընտանիքների հետ աշակերտների թիվն աստիճանաբար աճում է:  Հորդորել ենք նաև մյուս  ուսուցիչներին, որպեսզի նույնպես վերադառնան և  անցնեն իրենց պարտականություններին: Այժմ դպրոցն ապահոված է անհրաժեշտ գույքով: Ջեռուցման համար մեզ կրթության, գիտության և մշակությի նախարարությունից  վառարաններ էին տրամադրել, սակայն վառելափայտ ձեռք բերելու հարցում խնդիր ունենք, քանի որ, անվտանգության նկատառումներից ելնելով մոտակա տարածքից չենք կարող հայթայթել: Ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել էլեկտրական տաքացուցիչներ տրամադրելու համար: Գյուղն այժմ ապահովված է կանոնավոր էլեկտրամատակարարմամբ, համացանցով ու հեռախոսակապով»,- մանրամասնեց Աղավնոյի կրթօջախի տնօրենը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]