Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Մարտ

Ընդհանուր առմամբ ԼՂ է վերադարձել ավելի քան 50 հազար արցախցի

Ընդհանուր առմամբ ԼՂ է վերադարձել ավելի քան 50 հազար արցախցի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաատանյան խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 175 փախստական։ 

«Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 հազար 002 փախստական։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասված է հաղորդագրությունում:

ՌԴ խաղաղապահ առաքելությունը շարունակում է դիտորդական կետերից շուրջօրյա ռեժիմով հետևել հրադադարի պահպանմանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ