Մշակույթ

Մեկնարկում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի ձմռան առաջին համերգը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի ձմռան առաջին համերգը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ «Հովեր» պետական կամերային երգչախումբը կսկսի ձմեռան առաջինհամերգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա հունվարի 26-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում:

Խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ երգչախումբը կկատարի Կոմիտասի, Է. Հովհաննիսյանի, Ե. Երկանյանի, Ա. Ոսկանյանի, Ա. Ազիզյանի, Ա. Բոյամյանի, Վ. Շարաֆյանի գործերը:

+2021 թվականը հոբելյանական է հայկական գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի համար (75-ամյակ)։ Իրադարձության շրջանակներում «Հովեր» երգչախումբը համագործակցում է KulturDialog Armenien-ի հետ։ Առաջին համերգային ծրագրի ազդագիրը Գագիկ Հարությունյանի 1982 թվականի «Ձմեռ» լուսանկարն է (© Գագիկ Հարությունյան/ Gagik Harutyunyan / KulturDialog Armenien)։

Ազդագրի ձևավորումը՝ Նուշ Պետրոսյանի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում