Սպորտ

Մարգարյանի հուշամրցաշարի հաղթողը Հայրապետյանն է

1 րոպեի ընթերցում

Մարգարյանի հուշամրցաշարի հաղթողը Հայրապետյանն է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 11-րդ հուշամրցաշարի հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Հովիկ Հայրապետյանն, ով 9 հնարավորից հավաքեց 7 միավոր: 6-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերը միմյանց հետ կիսեցին Ռուսաստանից Սերգեյ Լոբանովը և Լևոն Բաբուջյանը:

Հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում էին շվեյցարական և շրջանային մրցաշարեր: Շվեյցարական միազգային մրցաշարում հանդես էին գալիս 10 երիտասարդ շախմատիստներՀայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից ևԻրանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում