Հասարակական

Արտաշատի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել տրանսպորտի թանկացման դեմ

1 րոպեի ընթերցում

Արտաշատի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել տրանսպորտի թանկացման դեմ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատ քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Արարատի մարզը սպասարկող երթուղային ընկերությունների՝ փոխադրավարձը բարձրացնելու դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները նշում են, որ ուղեվարձը բարձրացվել է, սակայն դրա դիմաց չի բարելավվել սպասարկումը:

«Ուղեվարձի գինը բարձրացվել է, սակայն դրա դիմաց չեն տալիս որակ: Մեր պահանջն է նախարարությանը, դա լինելու է նաև պաշտոնական նամակի ձևով, որպեսզի անցկացվի մոնիտորինգ, ստուգվեն, թե ինչ պայմաններում է անցկացվել մրցույթը, որում հաղթել են անորակ ավտոբուսները»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նա նշեց, որ ուղեվարձերի մի մասը բարձրացվել է տենդերի սահմաններում, մյուս մասը՝ դրանից դուրս:

Հունվարի 13-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ ՀՀ Արարատի մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը նրանց ևս մեկ զգուշացում է տվել` փոխադրավարձի ապօրինի բարձրացման առնչությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում