Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, առողջացել է 295 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, առողջացել է 295 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք, առողջացել է 295 քաղաքացի, մահացել՝ 13-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

 Մեկ օրում կատարվել է 1638 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 620704-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164235 դեպք, որոնցից 152615-ն` առողջացած, 2987-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7905 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 728 է:

 ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am