Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան 
օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Ալմաթի քաղաքում հունվարի 8-15-ը տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով:

Այս տարի օլիմպիադան անցկացվել է առցանց, որին Հայաստանը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի երկու և «Քվանտ» վարժարանի մեկ թիմեր:

Օլիմպիադային մասնակցել են 20 երկրի 1005 դպրոցական, այդ թվում՝ 420-ը մաթեմատիկայից, 290-ը՝ ֆիզիկայից, 295-ը՝ ինֆորմատիկայից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների: «Քվանտ» վարժարանի թիմն արժանացել է 5 ոսկե և 2 բրոնզե մեդալների՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը, իսկ ֆիզմաթ դպրոցի մեկ թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ՝ արժանանալով պատվավոր մրցանակի: Ֆիզմաթ դպրոցի երկրորդ թիմն արժանացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալների:

«Ոսկե մեդալների են արժանացել.

«Քվանտ» վարժարան՝

Արզումանյան Լորետա - 12-րդ դասարան, մաթեմատիկա

Մոսոյան Կարեն - 12-րդ դասարան, ֆիզիկա

Գյուլամիրյան Դավիթ - 12-րդ դասարան, ֆիզիկա

Աբելյան Ալեքսանդր - 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Խլղաթյան Արայի - 11-րդ դասարան, ինֆորմատիկա

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝

Բաբասյան Էրիկ - 12-րդ դասարան, մաթեմատիկա

Հովհաննիսյան Վահագն - 11-րդ դասարան, մաթեմատիկա

Ասատրյան Վահրամ - 11-րդ դասարան, մաթեմատիկա

Գյոլեցյան Արտաշես - 12-րդ դասարան, ֆիզիկա

Կոստանյան Էմիլ - 12-րդ դասարան, ինֆորմատիկա


Արծաթե մեդալների են արժանացել.

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝

Կարապետյան Հայկ - 11-րդ դասարան, մաթեմատիկա

Կարագուլյան Մհեր - 12-րդ դասարան, մաթեմատիկա

Համբարձումյան Ռուբեն - 11-րդ դասարան, մաթեմատիկա

Չախոյան Հակոբ - 12-րդ դասարան, ֆիզիկա

Կարախանյան Ռուբեն - 12-րդ դասարան, ֆիզիկա


Բրոնզե մեդալների են արժանացել.

«Քվանտ» վարժարան՝

Պետրոսյան Համլետ - 10-րդ դասարան, մաթեմատիկա

Պարզյան Ռազմիկ - 10-րդ դասարան, մաթեմատիկա


Նշենք, որ արդեն 17 տարի շարունակ ՀՀ դպրոցների սաները մասնակցում են այդ օլիմպիադային: Շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին և խմբակներում նրանց հետ պարապող մասնագետներին,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am