Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ 
ստեղծված իրավիճակը

 ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 15-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսվում է շարունակել մտքերի փոխանակությունը մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, դրությունը Սիրիայում և Աֆղանստանում»,- ասաց Զախարովան:

Նախարարների հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և միջազգային օրակարգի այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am