Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախի կարգավիճակը եղել և մնում է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը. Արա Այվազյան

Արցախի կարգավիճակը եղել և մնում է հակամարտության կարգավորման 
կարևորագույն սկզբունքը. Արա Այվազյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի կարգավիճակը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, անդրադառնալով ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը:

«Ես ծանոթացել եմ պարոն Պոպովի հարցազրույցին և պետք է նշեմ, որ ժամանակին Հայաստանն իր համաձայնությունն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը: Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա: Նույնիսկ պատերազմի ժամանակ, Ադրբեջանի կողմից տրվել էր համաձայնություն` շարունակել բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ: Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը, կարող եմ ավելացնել` եղել է և մնում է»,- ասաց Այվազյանը:

Արտգործնախարարը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ:

«Դա զինադադարի, պատերազմի ավարտման մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը, բայց հակամարտությունը չի կարող լինել կարգավորված, քանի որ չեն իրականացվել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես ինքնորոշման, կարգավիճակի հարցը »,- նշեց Արա Այվազյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am