Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գրական մեծ ներդրման համար Սիրիայի արաբ գրողների միությունը պարգևատրել է դոկտոր Նորա Արիսյանին

Գրական մեծ ներդրման համար Սիրիայի արաբ գրողների միությունը պարգևատրել է 
դոկտոր Նորա Արիսյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արաբ գրողների միությունը  գրական ոլորտում ունեցած մեծ ներդրման համար պարգևատրել է համաշխարհային գրականության պարբերականի խմբագրական կազմի անդամ, դոկտոր, Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարգևատրման արարողությունն անցկացվել է 2021 թվականի հունվարի 13-ին. պարգևը հանձնել է գրողների միության նախագահ Մալեք Սաքքուրը:

Պարգևատրել են նաև 2015-2020 թվականներին 9-րդ շրջանում հրատարակված պարբերականների խմբագրական կազմերի անդամները:

Բանասեր, գրող, թարգմանիչ Նորա Արիսյանը և՛ արաբերեն, և՛ հայերեն գրքերի հեղինակ է: Հայտնի են նրա «Հայերու արհաւիրքը սուրիական մտքին մէջ, սուրիացի մտաւորականներու դիրքորոշումը Հայոց ցեղասպանութեան նկատմամբ», «Տէր Զօր, մարտիրոսաց քաղաք», «100 տարի Հայոց ցեղասպանութեան-100 արաբական վկայութիւններ» և այլ երկերը:

Հրատարակվել է Արիսյանի՝ արաբերեն թարգմանած գրեթե տասը գիրք, որոնցից են  «Քաղաքավարութեան վնասները», «Ընդդէմ Ազրպէյճանի հակահայ քաղաքականութեան»,  «Լեռնային Ղարաբաղ-իրաւական ասպեկտներ»,  «Ղարաբաղի օրագիր»,  «Կոմիտասն  ու հայկական երաժշտությունը» և այլ գրքերը:

2006-ին Նորա Արիսյանը պարգևատվել է Ռամկավար ազատական կուսակցության «Վահան Թեքեյան» շքանշանով, 2011-ին՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյանի» մեդալով, 2012-ին՝ ՀՀ նախագահի «Մովսես Խորենացի» շքանշանով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]