Քաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելու համար քննարկում է մի քանի թեկնածություն

1 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելու համար քննարկում է մի քանի թեկնածություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրելու համար քննարկում է մի քանի թեկնածություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մենք քննարկում ենք տարբեր թեկնածուներ, առաջիկայում կհանդիպենք նրանց հետ: Երբ խմբակցությունը կկայացնի որոշում, անպայման այդ մասին կտեղեկացնենք: Չեմ բացառում, որ հաջորդ քառօրյային երկրորդ թեկնածուին ևս կառաջադրենք»,- ասաց Մակունցը:

Հունվարի 13-ին «Իմ քայլը» խմբակցությունը որոշում է կայացրել ԲԴԽ անդամի առաջին թափուր տեղի համար առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում