Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կկարգավորվեն արդյունաբերական դիզայնի ստեղծման, օգտագործման հետ կապված հարաբերությունները

Կկարգավորվեն արդյունաբերական դիզայնի ստեղծման, օգտագործման հետ կապված 
հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որը կարգավորում է արդյունաբերական դիզայնի ստեղծման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտոնագրերի մասին, արդյունաբերական դիզայնի մասին , պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ գործող «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» օրենքը կարգավորում է արդյունաբերության սեփականության երեք օբյեկտների՝ գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի ստեղծման իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները, ինչն էլ հայտատուների, իրավաբանների, ինչպես նաև դատավորների համար դժվարություն էր առաջացնում օրենքի որոշ դրույթներ հստակ մեկնաբանելու առումով: Նախագծի նպատակն է արդյունաբերական դիզյանների իրավական պահպանության, օրենսդրության կատարելագործումը:

«Արտոնագրերի մասին, արդյունաբերական դիզայնի մասին օրենքների նախագծերը մշակվել են վերը նշված թերությունների վերացման և միջազգային առաջադրեմ փորձին համահունչ՝ գյուտերի և արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության առավել կատարելագործված համակարգ ներդնելու նպատակով: Գործող օրենքում նախատեսված չէ արդյունաբերական դիզայնների հայտերի հրապարակումը, ինչը հնարավորություն չի տալիս ավելի վաղ իրավունքների տիրապետողներին արդյունաբերական դիզայնի գրանցման դեմ առարկություններ ներկայացնել: Նախագծով նախատեսվում է ներդնել երրորդ անձանց կողմից գործող արդյունաբերական դիզայնի գրանցման դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգ: Տվյալ համակարգը ցանկացած շահագրգիռ անձի հնարավորություն է տալիս առարկություն ներկայացնել արդյունաբերական դիզայնի գրանցման դեմ, որի հայտը երկու ամիս հրապարակվում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում»,-ասաց Սիմոնյանը:

Գործող օրենքում հստակեցված չեն նաև արդյունաբերական դիզայնների հեղինակների իրավունքներն ու պարտականությունները: Գործող օրենքը թերի է նաև արդյունաբերական նմուշի միջազգային գրանցման վերաբերյալ գործող դրույթներով: Նախագծում հստակեցված և լրացված են պահպանության ոչ ենթակա արդյունաբերական դիզայնները, ինչպես նաև մերժման հիմքերը:

«Նախագծերի ընդունմամբ կապահովվի առկա խնդիրների լուծումը, ինչը հնարավորություն կտա հուսալի և արդյունավետ կարգավորել արդյունաբերական դիզայնների հետ կապված հարաբերությունները»,- ասաց փոխնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]