Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմ կբարձրանա «Բաբելոն» ներկայացումը

Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմ կբարձրանա «Բաբելոն» ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օրեպային ստուդիան դռները կբացի հանդիսատեսի առաջ «Բաբելոն» ժամանակակից պարային ներկայացմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնախաղը տեղի կունենա հունվարի 15-ին:

«Միջազգային համագործակցության արդյունքում ծնված «Բաբելոն» ժամանակակից պարային ներկայացումն ուրույն ամփոփում է երեք շաբաթ տևած հրաշալի փորձի փոխանակման՝ «Բալմանուկյան պարային նախագծի» (պարուսույց՝ Արման Բալմանուկյան) և Սանկտ-Պետերբուրգի «Կանոն Դենս Հաուզի» (պարուսույց՝ Վալերիա Կասպարովա) գեղարվեստական թիմերի միջև»,- ասվում է ստուդիայի տարածած հաղորդագրության մեջ:

Ներկայացումը մարդկային հարաբերությունների, փոխընբռնման կարևորության մասին է՝ անկախ լեզվական և մտածելակերպի տարբերություններից։ Հենց դա էր պակասում բիբլիական Բաբելոն քաղաքի բնակիչներին։

Համավարակային իրավիճակով պայմանավորված՝ միայն սահմանափակ թվով հանդիսատես է հյուրընկալվելու։ Հետաքրքրվածները նախապես գրանցվել կարող են՝ Օպերային ստուդիայի էջին կամ [email protected] հասցեին հաղորդագրություն թողնելով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]