Մշակույթ

Կանցկացվի Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսի 49-րդ շրջափուլը

1 րոպեի ընթերցում

Կանցկացվի Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսի 49-րդ շրջափուլը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ կանցկացվի Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսի 49-րդ շրջափուլը՝ «Ռոբոտը և արհեստական բանականությունը» խորագրով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ցուցահանդեսին կարող են մասնակցել 4-16 տարեկան երեխաներն ու պատանիները: Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են մասնակցել անկախ տարիքից:

Ցուցահանդեսին ներկայացվող չափանիշներն են՝

2 D նկարի համար առավելագույն չափը՝ 70x50 սմ,

3 D նկարի համար առավելագույն չափը՝ 100x70x40 սմ, առավելագույն քաշը՝ 10 կգ:

Մեկ մասնակիցը կարող է ներկայացնել առավելագույնը 2 գործ՝ նույն տեխնիկայով նկարած (նկարչություն, գեղանկարչություն, լուսանկարչություն, ֆիլմ, անիմացիա, կերամիկա, փայտ), և մի քանի գործ՝ տարբեր տեխնիկաներով նկարած:

Ընդունվում են միայն լավ որակի թղթով տպված լուսանկարները:

Ֆիլմերի/անիմացիաների տևողությունը պետք է լինի առավելագույնը 3 րոպե:

Անհրաժեշտ է ներկայացնել միայն աշխատանքների բնօրինակները:

Արդյունքները կամփոփվեն 2021 թվականի մայիսի սկզբին:

Մրցույթի պայմանների մասին ամբողջական տեղեկությունը հասանելի էwww.mdvv-lidice.czկայքէջում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում