Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի բուժհաստատություններում տեղահանված արցախցիներն օգտվում են անվճար բուժծառայություններից

Հայաստանի բուժհաստատություններում տեղահանված արցախցիներն օգտվում են 
անվճար բուժծառայություններից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների հետևանքով տուժած և Արցախի իրենց բնակավայրերից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններում  օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ծառայություններից: Այս մասին «Արմենպրես»-ի  հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի որոշման լրացումների համաձայն՝  անվճար բուժծառայությունները  ներառում են նաև  արտահիվանդանոցային  ծառայություններ: Հայաստանում՝    իրենց բնակության վայրերում, արցախցիները կարող են գրանցվել  նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունում և ընտանեկան բժշկի վերահսկողության ներքո՝  օգտվել  արտահիվանդանոցային բոլոր  ծառայություններից՝ ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները: Հիվանդանոցային բացառապես անվճար ծառայություններն  ընդգրկում են նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվողները,  սրտի, լեղապարկի վիրահատությունները, նյարդավիրաբուժականն ու ակնաբուժականը և այլն: Ընդ որում՝ անվճար ծառայությունների թվում  են՝  ինչպես վիրահատական,  այնպես էլ՝ հետվիրահատական՝ վերականգնողական ու խնամքի   բուժօգնությունը:

ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝  հաստատված է նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների կարգը, որտեղ թվարկվում է  մատուցվող ծառայությունների ցանկը: Այդ շրջանակից դուրս մյուս ծառայությունները տրամադրվում են վճարովի հիմունքներով: Տեղահանված արցախցիններն անվճար բուժծառայություններից օգտվելու համար կարող են դիմել ցանկացած բուժհաստատություն, որտեղ կա համապատասխան պետական պատվեր»,- մանրամասնեց ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am