Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը հնարավորություն կունենա հետազոտելու կորոնավիրուսի գենետիկական փոփոխականությունը

Հայաստանը հնարավորություն կունենա հետազոտելու կորոնավիրուսի գենետիկական 
փոփոխականությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը տեղեկացրեց, որ Հայաստանը հնարավորություն կունենա հետազոտելու կորոնավիրուսի գենետիկական փոփոխականությունը: Հետազոտության համար համապատասխան միջոցներ ներդնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում:

«Թե ինչ ժամկետներում միջոցները կներդրվեն, կդժվարանամ ասել, բայց աշխատանքներն ընթացքի մեջ են: Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ ավելի շուտ այդ հետազոտությունը երկրում ներդնելու համար: Այդ համապատասխան միջոցները հնարավորություն կտան մեր երկրի ներսում ինքներս հետազոտություն կատարելու: Միևնույն ժամանակ ասեմ, որ մենք ունենք հնարավորություն ցանկացած դեպքում նմուշ փոխանցել ԱՀԿ-ի կողմից ճանաչված  լաբորատորիաներ մեր երկրի համար հետազոտություն անելու նպատակով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Նունե Բակունցը:

Կորոնավիրուսի նոր շտամերի հետ կապված դեռ չկա որևէ տվյալ այն մասին, թե արդյոք վարակվածներն ավելի ծանր են տանում կամ մահացությունը բարձր է: Թեպետ, նշվում է, որ կորոնավիրուսի բրիտանական շտամն ավելի արագ է տարածվում՝ մոտ 70 տոկոսով: Մասնագետն ընդգծեց, որ նոր շտամի դեպքում նույնպես պայքարի միջոցները նույնն են՝ դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահել, ձեռքերն ախտահանել, ջերմաչափվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]