Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 12-ին մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի 80-ամյակն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: 

«Անգնահատելի են սիրելի երգչի մեծ փորձն ու անմնացորդ նվիրումը հայ երգարվեստի զարգացման և հանրահռչակման գործում: Նրա անզուգական կատարումներն ու երգարվեստի նկատմամբ յուրօրինակ մոտեցումը տարիներ շարունակ նոր շունչ են հաղորդել հայկական ժողովրդական երգացանկին:

Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ հնչող աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերն ու ռոմանսները բոլոր ժամանակներում հիացրել են սերունդներին և հարստացրել հոգևոր-մշակութային կյանքը: Նրա լավագույն կատարումներից են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլն։

Լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում ենք պարոն Մաթևոսյանին և ցանկանում անսպառ ուժ ու եռանդ, ամուր առողջություն, ստեղծագործական փայլուն գաղափարների իրականացում»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am