Հասարակական

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են ամենասեղմ ժամկետներում քննել հարուցված քրեական գործերը

1 րոպեի ընթերցում

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են ամենասեղմ ժամկետներում քննել հարուցված քրեական գործերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում զինվորական քննչական գլխավոր վարչություն մոտ` պահանջելով քննիչներից ամենասեղմ ժամկետում քննել սպայակազմին վերաբերող քրեական գործերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զոհված զինծառայողի՝ Մխիթար Մխիթարյանի հայրը` Գարիկ Մխիթարյանը, նշեց, որ նոյեմբերի 2-ից ներկայացրել են հաղորդում սպայակազմի կողմից կատարած հանցագործությունների վերաբերյալ: Գարիկ Մխիթարյանի պնդմամբ` հրամանատարական կազմի սխալ հրամանի հետևանքով են զոհվել իրենց երեխաները:

«Մարդիկ կան, որոնք դեռ պետք է քննվեն: Քննիչներն ասում են, որ նրանք Ղարաբաղում են քննվել և նրանց չեն բերել Հայաստան: Այնտեղ էլ քննչական մարմին կա, այնտեղ են աշխատել նրանց հետ, բայց հանգամանքները դեռ բավարար չեն, ուստի մեր խնդրի լուծումը մնացել է օդում կախված»,- նշեց Մխիթարյանը:

Զոհված զինծառայողի հայրը քրեական գործի ձգձգման միտում չի տեսնում, ուղղակի խնդրում է, որ բոլոր բաժինների քննիչներն ամենասեղմ ժամկետներում իրենց գործառույթները իրականացնեն, որպեսզի գործը տեղից շարժվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում