Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ նախագահը խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են ԼՂ կարգավորմանը վերաբերող հարցեր

ՌԴ նախագահը խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են ԼՂ կարգավորմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

«Լեռնայինղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում իրադրության հարցը միջազգային բնույթ է կրում»,-նշել է ՌԴ նախագահը։

Հանդիպմանը մասնակցել են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am