Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսաստանյան սակրավորներն անցած մեկ օրում Արցախում ականազերծել են 6.5 հա տարածք

Ռուսաստանյան սակրավորներն անցած մեկ օրում Արցախում ականազերծել են 6.5 հա 
տարածք

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

«Անցած մեկ օրում ռուսաստանցի սակրավորները մաքրել են 6.5 հա տարածք, հայտնաբերել և հանել 787 պայթուցիկ իրեր:  2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է մոտ 446,4 հա տարածք, մոտ 165 կմ ճանապարհ, 618 բնակարանային շինություն, այդ թվում 22 սոցիալապես նշանակալի օբյեկտ, վնասազերծվել է 22 542 պայթուցիկ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լեռնային Ղարաբաղում պայթյունավտանգ առարկաներից տարածքների ականազերծման եւ մաքրման ընթացքում ռուսաստանյան խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման աշխատանքների բարձր տեմպը լեռնային տեղանքի եւ եղանակային վատ պայմաններում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]