Արցախ

Արցախում աճել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը

1 րոպեի ընթերցում

Արցախում աճել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն անցած տարվա դեկտեմբերի 30-ին ընթացիկ գներով կազմել է 59 հազար 679,3 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 33 հազար 717,1 դրամ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի վիճակագրական ծառայությունից՝ մանրամասնելով, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 1,8 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ` 1,5 տոկոսով:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում