Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախյան պատերազմից հետո ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերներն աջակցել են ավելի քան 17 հազար մարդու

Արցախյան պատերազմից հետո ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերներն աջակցել 
են ավելի քան 17 հազար մարդու

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, մարտական գործողությունների սկզբից մինչ այժմ, աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից և շրջակայքից տեղահանված մարդկանց և Հայաստանի հյուրընկալող համայնքներին՝ աջակցելով մի շարք առաջնային կարիքները հոգալու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33 հազար 330 ոչ պարենային ապրանք, հարյուրավոր տոննա պարենային օգնություն՝ 17 հազար 965 մարդու: Կարիքավոր ընտանիքներին տրամադրվել են անկողնային, հիգիենայի պարագաներ, սրբիչներ, կենցաղային իրեր, բարձեր ու ձմեռային ծածկոցներ:

Ստեղծվել է երեխաների պաշտպանության թեժ գիծ և սոցիալական ծառայության մասնագետների օգնության գիծ, որոնք տրամադրում են շուրջօրյա խորհրդատվություն երեխաների պաշտպանության դեպքերի վերաբերյալ: 940 սոցիալական ծառայության մասնագետ (սոցիալական աշխատողներ, ուսուցիչներ, դպրոցական հոգեբաններ, երիտասարդների հետ աշխատող մասնագետներ) վերապատրաստվել են և ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ՝ առաջին հոգեբանական օգնություն և հոգեկան առողջությանն  ուղղված աջակցություն: 355 երեխա, 520 դեռահաս և 394 ծնող օգտվել են հոգեկան առողջության և հոգեբանական աջակցությունից, այդ թվում՝ անհատական և խմբային միջամտությունների, արվեստի և երաժշտության միջոցով: Լեռնային Ղարաբաղից 25 դեռահաս վերապատրաստվել է որպես հասակակիցներին աջակցություն տրամադրող կամավոր՝ դեռահասներին շարունակական հոգեկան առողջություն և հոգեբանական սոցիալական աջակցություն ապահովելու համար: Առավել խոցելի դեռահասներին տրամադրվել է արվեստով զբաղվելու 100 հավաքածու:

Կրթության կարիքները հոգալու համար՝ աջակցություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 11,500 դպրոցահասակ երեխաների, ովքեր ներկայումս միջնակարգ կրթություն են ստանում Հայաստանում: Արմավիրում գտնվող Լեռնային Ղարաբաղից 100 ուսանողների համար նախաձեռնվել է հասակակիցների միջոցով սովորելու:

ՄԱԿ-ը և գործընկերները նաև աջակցել են Առողջապահության նախարարության՝ ՀՀ քաղաքացիներին և Լեռնային Ղարաբաղից ժամանածներին առողջապահական ծառայություններ մատուցելու ջանքերին: Մասնավորապես, նախարարությանը տրամադրվել է 100 թթվածնի կոնցենտրատոր և COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ  այլ պարագաներ: Բացի այդ, Միացյալ Թագավորությունից Հայաստան էր ժամանել Շտապ բուժօգնության թիմ՝ աջակցելու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կառավարելու և համավարակի դեմ պայքարի գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am