Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմա»-ին հաղթել «Կրոտոնե»-ին

Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմա»-ին հաղթել «Կրոտոնե»-ին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Կրոտոնե»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից 8 րոպե անց ստանալով Մխիթարյանի փոխանցումը «Ռոմա»-ին առաջ մղեց Մայորալը: Հաջորդիվ հավասար պայքար էր ծավալվել դաշտում` թիմերը փոխանակվում էին գրոհներով: Բայց «գայլերը» կարողացան օգտագործել հակագրոհը և 28-րդ րոպեին նույն Մայորալը դարձավ դուբլի հեղինակ` գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը:

Հանդիպման 34-րդ րոպեին «Կրոտոնե»-ի ֆուտբոլիստնեերը խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Մխիթարյանը` Սերիա Ա-ի այս մրցաշրջանում խփելով իր 8-րդ գնդակը: Երկրորդ կեսում «Կրոտոնե»-ին հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել 71-րդ րոպեին: «Կրոտոնե»-«Ռոմա»` 1:3:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխթիարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր,  սակայն փոխարինվեց 63-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 3-րդն է: Հաջորդ հանդիպումը «Ռոմա»-ն կանցկացնի հունվարի 10-ին` մրցելով «Ինտեր»-ի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]