Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախում ռուս խաղաղապահները երկու բլոկ-մոդուլային ավան են կառուցել

Արցախում ռուս խաղաղապահները երկու բլոկ-մոդուլային ավան են կառուցել

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետները սեղմ ժամկետում Ստեփանակերտում եւ Գետավանում երկու բլոկ-մոդուլային ավան են կառուցել ՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների բնակության հարմարավետ և ժամանակակից պայմանների համար: Ինչես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Բլոկ-մոդուլային ավանները նախատեսված են ավելի քան 300 մարդու համար։

«Եվս մեկ նման ավան նախատեսվում է կառուցել հաջորդ տարվա հունվարին Բերդաշեն բնակավայրում»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am