Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կարճվել է «Արցախգազ»-ի դեմ հարուցված վարչական վարույթը

Կարճվել է «Արցախգազ»-ի դեմ հարուցված վարչական վարույթը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեվերջյան նիստում Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է ընդունել, ըստ որի՝ կարճվել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման վերաբերյալ հարուցված վարչական վարույթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից:

Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի մասնագետների կողմից այս տարվա օգոստոսի 24-ին Ստեփանակերտ քաղաքում իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ սեղմված գազի գինն աճել է՝ 1 խորանարդ մետրի համար 20 դրամի չափով՝ նախկին 220 դրամի փոխարեն՝ կազմելով 240 դրամ:   Օրենքով սահմանված կարգով հանձնաժողովը` 2020 թվականի սեպտեմբերի 21-ի որոշմամբ, «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ` հաշվետու ժամանակաշրջանում սեղմված գազի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ: «Արցախգազ»-ի կողմից    համապատասխան տեղեկատվություն ներկայացնելուց հետո  հանձնաժողովը համապատասխան վերլուծության հիման վրա 1 խմ սեղմված գազի գինը նվազեցրել է 5 դրամով (իրացման գինը՝ 235 դրամ), իսկ օգոստոսի 29-ին՝ ևս 5 դրամով (իրացման գինը՝ 230 դրամ):  Հաշվի առնելով, որ ընկերությունը նվազեցնելով սեղմված գազի իրացման գինը 10 դրամով  փաստացի վերացրել է օրենքով սահմանված խախտումը, հանձնաժողովը կարճել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման վերաբերյալ հարուցված վարչական վարույթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]