Սպորտ

Մխիթարյանը «Ռոմա»-ի 2020 թվականի երկրորդ լավագույն ռմբարկուն է

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը «Ռոմա»-ի 2020 թվականի երկրորդ լավագույն ռմբարկուն է

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի 2020 թվականի երկրորդ լավագույն ռմբարկուն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ն ներկայացրել է անցնող տարվա ռմբարկուների ցուցակը, որը գլխավորում է Էդին Ջեկոն: Նա 36 խաղում խփել է 16 գնդակ: Ընդհանուր մրցաշարերում վերցրած Մխիթարյանը 36 խաղում խփել է 14 գնդակ: Եռյակը եզրափակում է Ժորդան Վերետուն, ով 38 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ:

Մխիթարյանն այժմ նաև հավակնում է «Ռոմա»-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում