Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

Զոհրաբյանը սահմանադրական հանցագործություն որակեց հանձնաժողովի նախագահի իր լիազորությունների դադարեցումը

Զոհրաբյանը սահմանադրական հանցագործություն որակեց հանձնաժողովի նախագահի 
իր լիազորությունների դադարեցումը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սահմանադրական հանցագործություն է համարում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունների դադարեցումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Զոհրաբյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Այստեղ կատարվեց սահմանադրական հանցագործություն»,- ասաց Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր վերաբերյալ ԱԺ որոշմանը:

Դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային ժողովը դադարեցրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները:

Նախագիծը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Ըստ «Իմ քայլը»-ի՝ գործնականում առկա էր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն: «Դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»»,- ասված էր նախագծում:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]