Մակունցը վերահաստատեց՝ իրենց քաղաքական թիմից որևէ մեկը կառչած չէ պաշտոնից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ Փաշինյանի հրաժարականը պահանջողներն ու արտահերթ ընտրությունների հնարավորությանը չանդրադարձողները պարզապես փորձ են անում շրջացնել քաղաքացու՝ իշխանություն ձևավորելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Տպավորությունն այնպիսին է, որ այն անձանց կողմից, ովքեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և որևէ կերպ չեն անդրադառանում արտահերթ ընտրությունների հնարավորությանը, փորձ է կատարվում պարզապես շրջանցել քաղաքացու ընտրության, իշխանություն ձևավորելու հնարավորությունը: Մեր քաղաքական թիմը վերահաստատում է այն դիրքորոշումը, որ մեզանից որևէ մեկը կառչած չէ պաշտոնից, աթոռից, բայց անչափ կարևոր է, որ այն մեխանիզմը, որով ՀՀ քաղաքացին հնարավորություն ունի ձևավորելու նոր իշխանություն, այդ հնարավորությունը ունենա»,- ասաց Մակունցը:
Խմբակցության ղեկավարը միևնույն ժամանակ նշեց, որ ցանկացած կարծիք ունեցող մարդ, բնականաբար, ձևավորում է իշխանություն իր քվեի միջոցով, և որևէ մեկը որևէ կերպ տարանջատում չի մտցնում: Բայց քաղաքացիների համալիր մոտեցումը, դիքորորոշումը չափելու համար նա կարևորեց ընտրությունների անցկացումը: