Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածշրջանային հարցեր

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ու ՀՀ դեսպանը 
քննարկել են տարածշրջանային հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում ՀՀ դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ ՀՀ դեսպանը տեղեկություններ է ներկայացրել իր զրուցակցին Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին:

Շամխանին հայտնել է ԻԻՀ իշխանությունների պատրաստակամությունը Հայաստանի համար ներկա դժվարին պայմաններում երկու երկրների համագործակցության խորացման վերաբերյալ և վերահաստատել Իրանի դիրքորոշումը կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am