Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հաղթանակներս նվիրում եմ հայ զինվորներին. Մայա Աֆրիկյանը միջազգային մրցույթների դափնեկիր է դարձել

Հաղթանակներս նվիրում եմ հայ զինվորներին. Մայա Աֆրիկյանը միջազգային 
մրցույթների դափնեկիր է դարձել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը 2020-ին պատվով ներկայացրել է Հայաստանը մի շարք միջազգային մրցույթներում և մրցանակների  արժանացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` բոլոր մրցույթներն անցկացվել են համացանցի միջոցով։ Երգչուհին 13 միջազգային մրցույթի դափնեկիր է, որոնց մեծամասամբ մասնակցել է որպես հեղինակ-կատարող։ «Այս տարի դեկտեմբեր ամսին հեռավար կարգով մասնակցեցի 3 մրցույթի, որտեղ կրկին  հաղթանակներ գրանցեցի։ Երկու առաջին դափնի և մեկ Գրան պրի։ Միջազգային «Սթար Ֆեստ» մրցույթին իմ տեսաձայնագրությամբ ներկայացրել էի Միխայիլ Գուցերիևի խոսքերի հիման վրա գրված իմ հեղինակային «Я не люблю зимой грозу» երգը։ Ինձ նվագակցում էր փայլուն դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիանա Դարբինյանը»,-նշում է Աֆրիկյանն ու հավելում, որ մրցույթում «Հեղինակային երգ» անվանակարգում արժանացել է առաջին կարգի դափնեկրի դիպլոմի:

Նրա խոսքով՝նա իր բոլոր հաղթանակները նվիրում է հայ զինվորներին:

 «Я не люблю зимой грозу» երգի տեսաձայնագրությամբ երգչուհին նաև մասնակցել է իտալական The Song միջազգային երաժշտական մրցույթին այս անգամ որպես երգչուհի։ «Ակադեմիական վոկալ» անվանակարգում կրկին արժանացել է առաջին մրցանակին։ Երկու առաջին մրցանակին հաջորդել է Գրան պրի՝ երգչուհին «В вихре Велесова круга» մրցույթ-փառատոնին ներկայացել է տաղանդաշատ երգահան Արմինե Հարությունյանի երգով, որի բառերի հեղինակը Միխայիլ Գուցերիևն է։ Այս մրցույթում «Ակադեմիական վոկալ» անվանակարգում արժանացել է Գրան պրիի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am