Արցախ

Ռուսաստանի աջակցությամբ Արցախի փրկարար ծառայությունը  համալրվել է ժամանակակից տեխնիկայով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի աջակցությամբ Արցախի փրկարար ծառայությունը  համալրվել է ժամանակակից տեխնիկայով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նյութատեխնիկական բազան Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ համալրվել է նոր ու ժամանակակից տեխնիկայով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Ռազմագործողությունների ընթացքում բազմիցս թիրախավորվել և վնասվել էր նաև Արցախի ԱԻՊԾ վարչական տարածքը, միաժամանակ տեխնիկան: Ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը նյութատեխնիկական բազայի վերականգնման համար և պատասխանը չի ուշացել: Փրկարար ծառայության տեխնիկական պարկը համալրվել է արդի չափանիշներին համապատասխանող՝ «Կամազ և Ուրալ» մակնիշի հիմքով ստեղծված հրշեջ փրկարարական 6 ավտոցիստեռնով, բարձր անցանելիությամբ (ամենագնաց) 4 «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենաներով և 1 ավտոկրունկով»,-հայտնել են Արցախի փրկարար ծառայությունից:

Բացի այդ, համագործակցության շրջանակներում ՌԴ-ը հետպատերազմյան Արցախում հումանիտար աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որի շրջանակում պատերազմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար տրամադրվել է անհրաժեշտ խմբաքանակով շինանյութ, կահույք, կապի որակի բարձրացման համար՝ էլեկտրալարեր, ինչպես նաև 100 ԿՎՏ հզորությամբ գեներատորներ ու դաշտային խոհանոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում