Հասարակական

Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները կմիացվեն նոր ճանապարհով

1 րոպեի ընթերցում

Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները կմիացվեն նոր ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքները ճանաչվեցին հանրային գերակա շահ՝ նշված փողոցներն իրար միացնող ճանապարհահատված կառուցելու համար:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և կառավարության որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի գոտևորման նախագծով Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցում: Ճանապարհաշինական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ:

Ծրագրի իրականացմամբ՝ ԵրևանիՄամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում