Արցախ

Մեկ օրում Արցախ է վերադարձել 480 արցախցի

1 րոպեի ընթերցում

Մեկ օրում Արցախ է վերադարձել 480 արցախցի

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 480 արցախցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՌԴ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոբուսներն ուղեկցել են ռուս խաղաղապահները և ռազմական ոստիկանությունը: Ռուսաստանի խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները: Քսաներեք դիտակետերում իրականացվում է նաև շուրջօրյա դիտարկում հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ:

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 43 հազար արցախցի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում