Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարության հետ կապված հարցեր

Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարության հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են մի շարք հարցեր՝ կապված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հարցեր՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նոյեմբերի 9-ին ստորագրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման հայտարարության, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի արդիական թեմաների հետ»,- ասված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am